Երևանի ընտրություններ - 2023

Նուբարաշենում լսեցինք ու քննարկեցինք հուզող բոլոր խնդիրները՝ միասին ստեղծելով դրանց հնարավոր լուծման տեսլականը. Տիգրան Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն ամփոփել է նախընտրական քարոզարշավի առաջին օրը։

«Ամփոփելով քարոզարշավի առաջին օրը։

Նուբարաշենում լսեցինք ու քննարկեցինք հուզող բոլոր խնդիրները՝ միասին ստեղծելով դրանց հնարավոր լուծման տեսլականը։

Շնորհակալ ենք բոլորիդ, սիրելի՛ նուբարաշենցիներ»,- գրել է Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով տեսանյութ։