Երևանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանն այսօր խոսել է քաղաքային պլանավորումից, լայնածավալ կառուցապատումից:
«Երևան քաղաքում 30 տարի շարունակ իրականացվել է հախուռն կառուցապատում և մենք ունեցել ենք շատ ընդհանրական կանոնակարգող փաստաթուղթ, դա եղել է քաղաքի գլխավոր հատակագիծը, որը 2020 թվականին իր իրական ուժը կորցրել է այն ամսով, որ սպառվել է և նորը չկա: Այս ընտրություններին մենք մասնակցում մենք ունենալով մի նախընտրական դրույթ, որը վերաբերում է քաղաքի մաստերպալնը ներդնելուն», - ասել է նա ասուլիսի ժամանակ։