Երևանի ընտրություններ - 2023

Լինելու ենք այն ուժը, որի միջոցով դուք ձեր ցանկություններն ի կատար եք ածելու. Տիգրան Ավինյանը՝ էրեբունցիներին

«Մենք լինելու ենք այն ուժը, որի միջոցով դուք ձեր ցանկություններն ի կատար եք ածելու։ Լինի դա ձեր բակը, փողոցը, լինի՝ աղբահանությունը, լինի՝ մետրոյի կայարանը, մանկապարտեզները, պոլիկլինիկաները, սպորտդպրոցները, թե նույնիսկ նվազագույն՝ համատիրությունների հարց»,- հայտարարել է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Էրեբունիում այսօրվա քարոզարշավի ժամանակ։

Ավինյանը տեղեկացրել է, որ արդեն 1600 վերելակ են փոխարինել նորով, մնացել է փոխելու ևս մոտ 2800 վերելակ. «Եւ եկել ենք ձեզ ասելու, որ ասեք՝ կանենք»։

Նա հանդիպել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։