Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում։
Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Էրեբունիում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ծանոթ են խնդիրներին։
Ավինյանը նշեց, որ այս մեկ տարվա ընթացքում իրենք իրականացրել են քաղաքացիների ցանկությունը. «Մարդիկ ասել են՝ սարքեք կոյուղին, սարքել ենք։ Ասել են՝ փոխեք տրանսպորտը, փոխել ենք։ Ասել են՝ մեր բակը բարեկարգեք, մենք բարեկարգել ենք, այգին բարեկարգել՝ բարեկարգել ենք, մանկապարտեզը սարքել՝ սարքել ենք։ Այս տարի միայն Երևանում 24 մանկապարտեզ ենք վերակառուցում և հիմնանորոգում։ Ուզում եմ վստահաբար իմանաք՝ ինչ մեզ ասեք, մենք դա կանենք և մենք մեր խոսքի տերը կլինենք»,- նշել է Ավինյանը։