«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը Էրեբունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե իրենց ամենակարևոր խոստումներից մեկն էլ այն է, որ բոլոր բակերը պետք է առաջիկա հինգ տարում հիմնանորոգվեն. «Բակ չպիտի մնա, որ չդիպչենք»,- ասել է նա։
Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Տիգրան Ավինյանն ասել է, թե Երևանի ամենամեծ խնդիրներից մեկն էլ բակերում տեղադրված ավտոտնակներն են. «Որտեղ ավտոտնակները չեն խանգարում բակերին, մենք դրանց հետ խնդիր չունենք, իսկ որտեղ դրանք բակի տարածքում են, լիկվիդացվելու են, բակը վերակառուցելու ենք խաղահրապարակի կամ ֆուտբոլի դաշտի։ Այդ պատճառով է, որ սեփականաշնորհումները կասեցված են»,- ասել է նա։