«Ապրելու երկիր» կուսակցությունը սկսել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է Ռուբեն Վարդանյանը և երևանցիներին կոչ արել իրենց ձայնը տալ «ԱԵ» կուսակցությանը. «Մենք գիտեք ինչ է պետք անել, ոնց է պետք անել»,- ասել է նա։
Ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանն էլ ասել է․ «Ես 45 տարեկան եմ և իմ ողջ քաղաքական կենսագրությունը դրել եմ այս ընտրությունների սեղանին, որովհետև համոզված եմ, թե որքան ճակատագրական է դա»։
Թանդիլյանը նաև շեշտել է, որ ՔՊ-ի հետ չեն համագործակցելու. «Մեզ համար կարմիր գիծ է ՔՊ-ի հետ որևէ համագործակցությունը»։