Երևանի ընտրություններ - 2023

«Նուբարաշենի համար առաջիկա հինգ տարվա ամենակարևոր ծրագիրն աղբավայրի կոնսերվացումն է». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նուբարաշենի համար առաջիկա հինգ տարվա ամենակարևոր ծրագիրն աղբավայրի կոնսերվացումն է». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն իր նախընտրական քարոզարշավը սկսել է մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանից։

Նա զրուցել է բնակիչների հետ, հետաքրքրվել տրանսպորտի վիճակից։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտն այլ տրամաբանությամբ է զարգանալու՝ լինելու են քչաքանակ ավտոբուսներ, բայց ավելի տարողունակ։ Ըստ նրա՝ քիչ քանակով ավտոբուսների տրամաբանությունը լինելու է մի փոքր այլ. «Եթե ավտոբուսով ինչ-որ տեղ գնաք ու կանգառում իջնեք, մյուսը նստեք, դրա համար կրկնակի չեք վճարի։ Միասնական տոմսային համակարգը դա թույլ է տալիս»,- ասել է նա։

Ըստ Ավինյանի՝ Նուբարաշենի համար առաջիկա հինգ տարվա ամենակարևոր ծրագիրն աղբավայրի կոնսերվացումն է. «Եվ մենք դա անելու ենք․ խոստանում ենք»,- ասել է Ավինյանը։

Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ իրենք եկել են «Ասեք, և մենք կանենք» կարգախոսով։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական