«Վստահ եմ՝ սեպտեմբերի 1-ից կտեսնեք էական փոփոխություն»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում օդի փոշու խնդրին։
Նա հիշեցրել է, որ մայրաքաղաքում ահռելի ծավալի շինարարություն է արվում, ինչը բերում է խնդիրների, և քաղաքապետարանը կոնկրետ քայլեր է անում, որպեսզի շինհրապարակները գրագետ կահավորվեն, և փոշին կառավարվի։