Երևանի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը «Հաղթանակի» զբոսայգուց սկսել է իր քարոզարշավը։ Ըստ նրա՝ Երևանի ընտրությունները ամբողջական իշխանափոխության հնարավորություն են։
Նա այգում ոստիկանից հետաքրքրվել է՝ վերջինս Արցախը դիտարկու՞մ է Ադրբեջանի կազմում, թե՞ ոչ։ Ծառայողը պատասխանել է, որ ինքն այդտեղ է քարոզարշավի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար։
Թևանյանը հրապարակում է արել՝ «Ոստիկանը խուսափում է պատասխանել Արցախն Ադրբեջանի կազմում լինել-չլինելու հարցին» վերտառությամբ։
«Մայր Հայաստան» դաշինքը այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ Ազնավուրի հրապարակում, հանրահավաք է անելու։