Շենգավիթ վարչական շրջանից հայտնում են.
«Տարիներ շարունակ ձեր անցուդարձը խոչընդոտող և վարորդների տեսանելիությունը սահմանափակող կրպակն ապամոնտաժվեց։
Շևչենկո-Չեխով փողոցների խաչմերուկ
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի հետևողական աշխատանքի և սկզբունքային մոտեցման արդյունքում շարունակվելու են տարածքների ազատման ու բարեկարգման գործընթացները` քայլ առ քայլ բարելավելով վարչական շրջանի տեսքն ու հարմարավետությունը` ի շահ բնակչության»։