Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղի փայլուն ելույթներից հետո, ներկայացումն ընդգրկվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական խաղացանկում:
«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան վերջին տասնամյակների ամենամասշտաբային մշակութային նախագիծն է, որը ժամանակակից արվեստի արտահայտչամիջոցներով անդրադարձ է հայ ժողովրդի անմահ էպոսին:
Բալետ-օրատորիայի հաջորդ ցուցադրությունը կկայանա հունվարի 28-ին, որի տոմսերն արդեն սպառվել են, իսկ փետրվարի 24-ին և 25-ին նախատեսված ներկայացումների տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով»։