Երևան

Երևանում առատ ձյան հետևանքով առաջացած փոսերի վերացման ուղղությամբ գիշերը աշխատանքներ են տարվել. Փամբուխչյան

Երևանում առատ ձյան հետևանքով առաջացած փոսերի վերացման ուղղությամբ գիշերը աշխատանքներ են տարվել. Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։

Երեկ գիշերային ժամերին իրականացվել են, և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։

Եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների փոսային նորոգման հիմնական աշխատանքները»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական