Երևան

Հունվարի 5-11-ը մետրոպոլիտենը սպասարկել է 331 հազար 473 ուղևոր

Հունվարի 5-11-ը մետրոպոլիտենը սպասարկել է 331 հազար 473 ուղևոր

Երևանի մետրոպոլիտենը ներկայացնում է մետրոյի շաբաթը թվերով՝

Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

Շաբաթվա ուղևորահոսք․

Հունվարի 5-ից հունվարի 11-ը մետրոպոլիտենը սպասարկել է 331 հազար 473 ուղևոր։

Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում գիծ է դուրս բերվել 2826 շարժակազմ, որոնցից՝

  • 743՝ երեք վագոնանի,
  • 1089՝ երկու վագոնանի,
  • 990՝ մեկ վագոնանի։

Կատարողականը՝ 100 %

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել նորարար վճարման մի քանի տարբերակով.

  • Տրանսպորտային քարտ,
  • Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),
  • Telcell Wallet բջջային հավելված,
  • Կարող եք նաև Telcell տերմինալից գնել էլեկտրոնային QR ուղետոմս, որը կփոխանցվի Ձեր Telcell Wallet-ին։

Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

  • Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,
  • Telcell սպասարկման կետերից,
  • Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,
  • Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական