Երևան

Հրավիրում են մասնակցելու Երևանի կայուն էներգիայի օրերին

Հրավիրում են մասնակցելու Երևանի կայուն էներգիայի օրերին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ, փետրվարի 11-ին և 12-ին հրավիրում են մասնակցելու Երևանի կայուն էներգիայի օրերին։

Երևանի կայուն էներգիայի օրերը հարթակ է այն երիտասարդների և ուսանողների համար, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքը դարձնել գործնական արժեք և իրենց գաղափարներով մասնակցել քաղաքի իրական խնդիրների լուծմանը։ 2026 թվականի փետրվարի 11-ից 12-ը միջոցառումը կհամախմբի գիտությունը, տեխնոլոգիան և նորարարությունը՝ բաց քննարկումների, տեխնոլոգիական ցուցահանդեսի և ուսանողական հաքաթոնի ձևաչափով՝ ոլորտի առաջատար մասնագետների մենթորությամբ։                     

Մասնակցելու համար այս փուլում անհրաժեշտ է լրացնել նախնական հետաքրքրվածության հայտը՝ նշելով հետաքրքրության ոլորտը, մասնակցության նախընտրելի ձևաչափը և ուսումնական կամ մասնագիտական պրոֆիլը։                 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 20-ն է։  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական