Երևան

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացրել ենք մի շարք համակարգային բարեփոխումներ. քաղաքապետ

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացրել ենք մի շարք համակարգային բարեփոխումներ. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան  Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն սեփական միջոցներով՝ լիզինգի մեխանիզմով ձեռք է բերել 7 նոր, ժամանակակից և գերհագեցած «Mercedes-Benz» մակնիշի շտապօգնության ավտոմեքենա, որից 6-ը՝ գծային, 1-ը՝ ռեանիմոբիլ (վերակենդանացման ավտոմեքենա):

«Նոր ավտոմեքենաները հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչը շտապօգնության անձնակազմին հնարավորություն է տալիս առավել արագ ու արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ բարձրացնելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։

Քաղաքացիներին արագ և որակյալ բժշկական օգնություն ապահովելու նպատակով «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում իրականացրել ենք նաև մի շարք համակարգային բարեփոխումներ.

Ձեռքբերված կապի միջոցների արդյունքում, 1-03 հեռախոսահամարին ստացված զանգերը սպասարկվում են 100%-ով, ինչը մեզ հնարավորություն է տալիս ուշացումով կամ անպատասխան զանգեր չունենալ։

Բջջային նոր հավելվածի միջոցով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները լրացվում են էլեկտրոնային եղանակով, ինչը բավականին հեշտացնում է աշխատանքը:

Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել պարկը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները:

Բարձրացվել են աշխատավարձերը (8–18%), թարմացվել են անձնակազմի համազգեստները, տեղադրվել են տեսախցիկներ և արդիականացվել են ենթակայանների գույքն ու տեխնիկական պայմանները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական