Երևան

Ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ քաղաքապետարան

Ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել․

«Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։

Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական