Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ամանորյա ուղերձը․
Սիրելի երևանցիներ,
Երևանը քաղաք է, որտեղ ընտանիքը արժեք է, որտեղ Ամանորին միասին լինելը կարևոր է, և որտեղ մարդկային ջերմությունը չի կորել։
Ուզում եմ, որ նոր տարին բոլորիս բերի խաղաղություն և մարդկային ջերմություն։
Թող մեր տներում լինի լույս, առողջություն և սեր։
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։