Երևան

Երևանի համար ձեռքբերումների, իրականացված ծրագրերի և կարևոր բարեփոխումների տարի էր․ փոխքաղաքապետ

Երևանի համար ձեռքբերումների, իրականացված ծրագրերի և կարևոր բարեփոխումների տարի էր․ փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի գրառումը․

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Ամանորի նախաշեմը լավագույն ժամանակահատվածն է ամփոփելու անցնող տարին և նոր ծրագրեր ու նպատակներ սահմանելու համար։ Եվ եթե ամփոփենք նախորդ տարին, ապա հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ այն Երևանի համար ձեռքբերումների, իրականացված ծրագրերի և կարևոր բարեփոխումների տարի էր, որոնք հնարավոր դարձան նվիրված ու համակարգված թիմային աշխատանքի շնորհիվ։

Սիրելինե՛րս, առջևում դեռ շատ անելիքներ կան, որոնք պահանջում են մեծ ջանք ու նվիրում։ Ուստի լցվենք հույսով ու հավատով, ունենանք ուժ և եռանդ՝ նոր ու կարևոր գաղափարներ կյանքի կոչելու համար՝ միասին և համախմբված։

Թող Ամանորը ձեզ և ձեր ընտանիքներին բերի նոր լույս, խաղաղություն ու վստահություն վաղվա օրվա նկատմամբ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական