Երևան

2026-ը խոստանում է դառնալ մասշտաբային ծրագրերի ակտիվ իրագործման տարի

2026-ը խոստանում է դառնալ մասշտաբային ծրագրերի ակտիվ իրագործման տարի

Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ-ը 2025 թվականն ամփոփում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող քաղաքային զարգացման և ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագրերի նախապատրաստմամբ ու գործարկմամբ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Մենարկել է Երևանի էներգաարդյունավետության 2-րդ ծրագիրը, անցկացվել են թվով 26 հանրային շենքերի նախագծային աշխատանքների, տեխնիկական հսկողության և շինարարության մրցույթները,
⁠Մեկնարկել և գրեթե ավարտվել են թվով 47 հանրային շենքերում էներգախնայողության լուծումների ներդրման աշխատանքները։

Մեկնարկել է Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական մարզադպրոցի շինարարությունը։

⁠Իրականացվել են Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի ծրագրի մրցութային գործընթացները և օտարման աշխատանքները։

Հայտարարվել է Դալմայի քաղաքային անտառի և Կոմիտասի պարկի էսքիզի և նախագծային աշխատանքների մրցույթը։ 

Ավարտվել են Աջափնյակում մետրոյի նոր կայարանի նախագծային աշխատանքները, և մեկնարկել են կառուցման նպատակով մրցույթների նախապատրաստահան աշխատանքները։ 

Մեկնարկել են մինչև 250 էլեկտրական ավտոբուսների և շարժունակության ծրագրի իրագործելիության ուսումնասիրության և մրցութային փաստաթղթերի կազմման աշխատանքները։ 

Մեկնարկել են քաղաքային գործող աղբավայրերի փակման և նոր սանիտարական աղբավայրի կառուցման ծրագրի խորհրդատվական մրցույթները:

2026 թվականը խոստանում է դառնալ մայրաքաղաքի ենթակառուցվածքային արդիականացման մասշտաբային ծրագրերի ակտիվ իրագործման տարի:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական