Երևանի սեփական եկամուտներն աննախադեպ աճել են՝ 2018թ․ ի վեր ավելի քան 4 անգամ։ 2025 թվականին եկամուտների աճը գերազանցել է 92 միլիարդ դրամը։
Տարեվերջյան ասուլիսում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ այս թեմային՝ մանրամասնելով, որ մեծ ծավալի նոր չափաբաժին կա՝ շինարարության ոլորտից գանձվող տուրքերը․ նախորդ տարի դրանք եղել են 24 մլրդ դրամի չափով, այս տարի՝ 18 մլրդ դրամից մի փոքր ավելի։
Radar Armenia-ի հետ հետ զրույցում Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Լուսինե Սարգսյանը նշեց, որ զգալի փոփոխությունները կապված են մեթոդաբանության ոլորտի հետ։
Նրա խոսքով՝ նախկինում նման ֆինանսական աճ հնարավոր կլիներ միայն կառուցվածքային և համակարգային բարեփոխումների արդյունքում։
Լուսինե Սարգսյանի խոսքով՝ գեներացված եկամուտներն ուղղվել են բազմաթիվ խնդիրների լուծմանը, իսկ ծրագրերը բաժանվել են երեք հիմնական ուղղության։
Մանրամասները՝ տեսանյութում