Երևան

Տարին փակենք լավ ու կարևոր նորությամբ․ Տիգրան Ավինյան

Տարին փակենք լավ ու կարևոր նորությամբ․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Տարին փակենք լավ ու կարևոր նորությամբ։ Այս տարի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10-րդ հանրակացարանային շենքում բնակվող 5 ընտանիքի տրամադրել ենք բնակարանների գնման վկայագրեր։

Բացի այդ, բնակարանների գնման վկայագրեր ենք տրամադրել նաև երկու ընտանիքի, որոնց բնակարանային խնդիրը շուրջ 30 տարի շարունակ չէր լուծվել։ Տարին ամփոփում ենք իրական փոփոխություններով և մարդկանց կյանքում զգալի բարելավումներով»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական