Երևան

2026թ․ մեզ սպասում են ավելի բարձր նշաձողեր և հավակնոտ նպատակներ․ Տիգրան Ավինյան

2026թ․ մեզ սպասում են ավելի բարձր նշաձողեր և հավակնոտ նպատակներ․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․

«Սիրելի գործընկերներ, 2025 թվականը Երևանի քաղաքապետարանի համար եղել է իսկապես արդյունքներով լի տարի։ Շինարարության և բարեկարգման, քաղաքաշինության, թվայնացման, առողջապահության, հանրակրթության և մի շարք այլ կարևոր ոլորտներում մենք միասին գրանցել ենք այնպիսի արդյունքներ, որոնք կարելի է բնութագրել որպես բացառիկ։

Այս ամենը հնարավոր է դարձել ձեր ամենօրյա աշխատանքի, պատասխանատվության, մասնագիտական մոտեցման շնորհիվ։ Վստահ եմ, որ երևանցիները տեսնում և զգում են քաղաքում գրանցված փոփոխությունները, որոնց ետևում կանգնած եք դուք: Ձեր ներդրումը եղել է կարևոր ոչ միայն առանձին ծրագրերի, այլ ամբողջ քաղաքային համակարգի արդյունավետ աշխատանքի համար։

Առջևում նոր փուլ է։ 2026 թվականին մեզ սպասում են ավելի մեծ աշխատանքներ, ավելի բարձր նշաձողեր և ավելի հավակնոտ նպատակներ։ Վստահ եմ, որ նույն թիմային աշխատանքով և նույն պատասխանատվությամբ մենք կգրանցենք էլ ավելի մեծ ձեռքբերումներ՝ ի նպաստ Երևանի և երևանցիների։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական