Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Նուբարաշենի աղբավայրի հրդեհին ու այդ դեպքի հետ կապված իր պնդմանը, թե այն պայմանավորված է եղել մարդկային գործոնով․
«Չոտնահարելով անմեղության կանխավարկածը՝ արձանագրեմ, որ Նուբարաշենի աղբավայրում դեպքից մեկ երկու օր առաջ պահակներին մոտեցել ու տարօրինակ նախադասություն են ասել, որ շուտով այստեղ բան է փոխվելու։ Կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որ այստեղ կա մարդկային գործոն»։
Նա մանրամասնել է, թե ինչ է արվել աղբավայրի կառավարումը վերահսկելու համար՝ շեշտելով․ քաղաքապետարանն իր ձեռքն է վերցրել այն։