Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ինչպես ցանկացած ինստիտուտ, Հայ առաքելական եկեղեցին ևս ունի նորոգման կարիք. «Նորոգումը ժամանակը պարտադրում է։ Հին բարքերով, հին տրամաբանությամբ, կեղծավորությամբ ու իրականությունից կտրվածությամբ, ինստիտուտները չեն կարող մատուցել այն ծառայությունը այն ձևով, որ պահանջում է արդի ժամանակը։
Այո, եկեղեցին ունի որոշակի նորոգման կարիք, և դարերի ընթացքում նման նորոգումներ տեղի են ունեցել։ Ես վստահ եմ՝ այդ նորոգումը տեղի է ունենալու հենց եկեղեցու ներսից, թեկուզ՝ դանդաղ տեմպերով, բայց որոշակի կեղծավորության շղարշը պետք է պատռվի»,- ասել է Տիգրան Ավինյանը։