Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ձյան մաքրման աշխատանքներին Երևանում վերջին օրվա ընթացքում մոտ 59 տեխնիկա է գործել և 1500 տ. աղ է օգտագործվել։
«Հիմնական ճանապարհները անցանելի են, անանցանելի, որպես այդպիսին, չկա։ Պետք է արձանագրել, որ մեր հանրային և բիզնես հատվածի գործընկերները նույնպես, ավագանու կանոններով, մայթերի մաքրման առումով ունեն պարտավորություն»,-շեշտել է Տիգրան Ավինյանը։
Նա հիշեցրել է, որ կրպակները, խանութները, որոնք ունեն դիմային հատվածում հանրային տարածքներ, ունեն քաղաքապետարանին աջակցելու պարտավորություն։