Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում Երևանը 5 տարի հետո․
«Երևանի զարգացումը 5 տարի հետո պատկերացնում եմ, որ մենք ունենք ներդրված էլեկտրոնային համակարգեր մեր խաչմերուկներում, որ նույնպես աշխատում են ԱԲ-ով, ունենք ամբողջապես գործող ֆունկցիոնալ հանրային տրանսպորտ՝ արդեն իսկ ձեռք բերված 250 հատ 18 մետրանոց ավտոբուսներով, տրոլեյբուսային պարկն ամբողջությամբ համալրված է, Աջափնյակի մետրոյի կայարան, կանաչ տարածքները՝ հանրային տարածքները հետիոտնային քայլելու համար հատվածներն են, ընդլայնված են, Երևանը հետիոտնի համար ավելի հասանելի է, շարունակվելու է ծրագիրը՝ ավելի հասանելի դարձնելու քաղաքը անվասայլակներով ու մանկասայլակներով քաղաքացիների համար»,- ասել է նա։
Ըստ Ավինյանի՝ Երևանն էականորեն ավելի հարմար քաղաք է լինելու՝ համեմատած այսօրվա։