Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագրին։
«Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է, և դրանցից մեկը՝ պարզ փորձաքննությունը, մեկից ավելի տարի է տևել»,- ասել է նա։ Քաղաքապետը վստահեցրել է. «Մեր օրենսդրությունը նույնիսկ այս տեսակ նախագծի հետ նախկինում նման առնչություն չի ունեցել՝ այս որակի ու բարդության։ Հիմնական ժամանակային հետաձգումները դրա հետ է կապված»։
Նրա խոսքով, ավելի լավ է մի փոքր ավել ժամանակ ծախսել նախագծային փուլերի՝ գրագետ տեխհսկողություն ունենալու վրա, «որ հետագայում շինարարության ընթացքում կառավարումը կարողանանք որակային տեսանկյունից ու ժամանակային տեսանկյունից պահել վերահսկողության տակ»։
«Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված մոտեցումը սա է, և հաջորդ տարի ունենալու ենք կառավարության հատուկ որոշում՝ մետրոյի կայարանի հետ կապված»,- ասել է նա։