Երևան

Ամանորի գիշերը մետրոն երկար կաշխատի

Ամանորի գիշերը մետրոն երկար կաշխատի

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են.

«Հարգելի ուղևորներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ՝ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար ապահովելով առավելագույն հարմարավետություն։

Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։

Խնդրում ենք ուշադիր լինել․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու։

Մաղթում ենք ձեզ ջերմ ու հաճելի տոնական օրեր, ինչպես նաև՝ ապահով և հարմարավետ երթևեկություն»։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական