Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ «Մոսկվա» կինոթատրոնը վերականգնվելու է իր նախնական տրամաբանությամբ։
«Սիրելի երևանցիներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել լավ լուրով։ Երևանի «Կինո Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որը երկար տարիներ փակ էր և անմխիթար վիճակում, վերականգնվելու է իր նախնական տրամաբանությամբ։ Այս տարածքը եղել է հիշողությունների, կինոյի և երևանյան ամառային կյանքի կարևոր վայր։
Շնորհակալություն կինոթատրոնի տնօրինությանը՝ այս կարևոր տարածքի արժեքը գնահատելու և դրա վերագործարկման մեջ ներդրում կատարելու համար»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։