2025 թվականին կենդանիների խնամքի ոլորտում Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք ծրագրեր։
Մասնավորապես՝
- Շուրջ 4000 թափառող կենդանի տեղափոխվել է կազմակերպության կլինիկա,
- Ստերջացում, պատվաստում կատաղություն հիվանդության դեմ և վարակիչ հիվանդությունների կանխարգելման աշխատանքներ,
- Անկած կենդանիների դիերի հավաքում փողոցներից և բակերից,
- Որդեգրվել է շուրջ 80 անտուն կենդանի,
- «Շների հետ վարքի կանոնները» խորագրով կրթական արշավներ ու դպրոցահասակ երեխաների այց «Կենդանիների խնամքի կենտրոն»,
- Ընտանի կենդանիների համար նախատեսված զբոսայգիների կառուցում,
- Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուն շների կացարանի շինարարական աշխատանքները: