Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
2025 թվականին կանաչապատման ոլորտում իրականացրել ենք մի շարք ծրագրեր՝
Մշտադալար ծառերի տունկ,
1500 գծամետր ծառուղի՝ Սիլիկյան և Դավթաշեն գերեզմանների հարակից հատվածում,
Վերահիմնված ուսանողական այգի,
Նոր քաղաքային անտառներ. Աշտարակի խճուղու Երևան մուտք և Չաուշ միջնաշերտի հատվածում՝ 4 հեկտար, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում՝ 6 հեկտար,
Վերջին երեք տարում ստեղծվել են գրեթե 60 հա նոր կանաչապատ տարածքներ և վերջին երեք տարիների կանաչապատ տարածքների ավելացումը գերազանցում է ոչ միայն նախորդ երեք տարվա, այլև դրան նախորդող 22 տարիների աշխատանքը. 2000–2022թթ.,
Այս տարի Երևանում ընդհանուր առմամբ տնկվել են 4500-ից ավել հասուն և արժեքավոր ծառեր, որից 1000-ը մշտադալար,
Ծառերի փոխարինման աշխատանքներ են իրականացվել Թումանյան և Մելիք-Ադամյան փողոցներում,
Անցկացվել է շուրջ 35 կմ ոռոգման նոր ցանց,
Ընդլայնվել է քաղաքային տնկարանը, որտեղ աճեցվում է շուրջ 200.000 բուսատեսակ: