Մետրոյի նոր կայարանի նախագծի պարզ փորձաքննությունը երկար ժամանակ էր տևել, ուստի այս տարի հիմնական գումարը չենք հասցրել ծախսել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Տրամաբանական է, որ չծախսված գումարը տրամադրել ենք 45 հատ 12 մետրանոց տրոլեյբուսի ձեռքբերման համար, որոնք կտեսնենք ապրիլ-մայիս ամիսներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Խոսելով կանգառների բարեկարգման մասին՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ այս պահի դրությամբ 40-42 կանգառասրահում տեղադրվել են էկրաններ, որտեղ ցուցադրվում են ավտոբուսի գալու րոպեները, և այս գործընթացը շարունակական է։