2025 թվականին հանրային տրանսպորտի ոլորտում իրականացրել ենք մի շարք ծրագեր, որոնց հիմնական նպատակն է, որպեսզի հետիոտն ու հանրային տրանսպորտն ունենան առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
- Տեղադրվել է 17 «հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացույց,
- Ներդրվել են հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտիներ,
- Տեղադրվել են հանրային տրանսպորտի համար առանձնացված լուսացույցներ,
- Կազմակերպվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ: