Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը արժանացավ բացառիկ հաջողության և հանդիսատեսի բուռն արձագանքին, 2026 թվականից կընդգրկվի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում։
Բալետ-օրատորիայում մասնակցում են Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների սաները, ինչը ստեղծագործությանը հաղորդում է առանձնահատուկ կրթամշակութային և սերունդների միջև կապի արժեք։
Առաջնախաղի հիշարժան օրերից հետո ստեղծագործությունը կրկին կցուցադրվի նույն թատրոնի բեմում՝ 2026 թվականի հունվարի 28-ին, ժամը 19:00-ին։
«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան արդեն իսկ հաստատել է իր նշանակալի տեղը ժամանակակից հայկական բեմարվեստում՝ համադրելով ազգային էպոսը, երաժշտությունը և ժամանակակից բալետային լեզուն։
Տոմսերը՝ այստեղ։