Երևան

Չվճարողների մեջ մեծ մաս են կազմում օտարերկրացիները, անարդար է. Գալջյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չվճարողների մեջ մեծ մաս են կազմում օտարերկրացիները, անարդար է. Գալջյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիրներին կոչ է արել ավելորդ արտահայտություններ չանել ավագանու անդամների քվեարկության հետ կապված. «Որովհետև յուրաքանչյուրի ազատ իրավունքն է՝ ինչպես քվեարկել»,- ասել է նա։

Գալջյանը նաև անդրադարձել է հասարակական կարգի պահպանման ծառայության համար նոր հաստիքների ավելացմանը. «Հանրության գերակշիռ մասը մեզնից պահանջում է, որ հետևողական լինենք վճարումների պատշաճ իրականացմանը, որովհետև օգտվողների շուրջ 80%-ը բարեխիղճ է և արդարացի դժգոհություն ունի այն 20%-ի նկատմամբ, որոնք չեն վճարում, և մենք, որպես քաղաքային իշխանություն, պարտավոր ենք մարդկանց պահանջին ականջալուր լինել։ Ավելին, չվճարողների մեծ մաս են կազմում օտարերկրացիները, և ես կարծում եմ՝ դա ավելի անարդար է, երբ մեր քաղաքացիները վճարում են, իսկ օտարերկրացիները՝ ոչ, օգտվելով տարբեր բացերից»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական