Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պարտականությունները կատարող Դավիթ Հակոբյանը ներկայացրել է 2026թ. տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է Երևանի վարչական տարածքում կրոնական պաշտամունքային շենք-շինությունների համար ավագանու որոշմամբ սահմանված նախագծման թույլտվություն կազմելու՝ 2026-ի համար սահմանված տեղական դրույքաչափի համար կիրառել արտոնաչափի 0-ական դրույքաչափի կիրառմամբ։ Ինչպես նաև առաջարկվում է 4-րդ կարգի կատեգորիայի դասակարգում ունեցող օբյեկտ հանդիսացող բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի և համալիրների համար կիրառել դրույքաչափի նվազեցման արտոնություններ։