2026թ. բյուջեն Երևանի բարեկեցության ու մարդկանց հարմարավետության մասին է. հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«2026թ. շարունակելու ենք սարքել ճանապարհներ, բակեր, ֆուտբոլի դաշտեր, դարձնելու ենք քաղաքն ավելի լավը, տոներն՝ ավելի գեղեցիկ, և ձեր տրամադրությունը, հուսով եմ, ավելի բարձր»։
Խոսելով ավագանու նիստին լարվածություններից՝ քաղաքապետը նշել է. «Պետք է բոլորս կողմնորոշվենք՝ երբ ընդդիմադիր գործընկերները գալիս, այստեղ ինձ նայելով ասում են՝ եկեք կառուցողական լինել, հարգելի գործընկերներ, եկեք կառուցողական լինենք։ Մի միկրոշանս եթե լինի բոյկոտելու, դուք լինելու եք ապակառուցողական։ Էդ կոչերը ինչի համար եք մեզ անում։ Եթե ուզում եք կառուցողական լինել, եկեք կառուցողական լինենք, մեծ հաճույքով, այնպես չէ, որ մենք որևէ բան թաքուն ենք անում, ինչ-որ բան կոծկում ենք։ Յուրաքանչյուր մեր արած հրապարակային է ու թափանցիկ»։