Երևանի քաղաքապետին կից աշակերտական խորհրդի առաջին նիստն էր: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Աշակերտական ներկայացուցչականություն ապահովող այս մարմնի գոյությունը նախադեպային է, քանի որ առաջին անգամ երևանյան դպրոցների աշակերտներն անմիջականորեն մասնակցելու են համայնքի զարգացմանը միտված որոշումների ընդունման գործընթացին:
Երեխաների հետ համատեղ մշակելու ենք նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք կարձագանքեն իրենց տարեկիցների կարիքներին՝ Երևանը դարձնելով երեխաների և երիտասարդների համար առավել հարմարավետ, հետաքրքիր և ժամանակակից քաղաք»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։