Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Հրազդանի կիրճում կառուցապատման տեսանկյունից էական սահմանափակումներ կլինեն։
«Անկախ օրենքի ընդունումից՝ մենք արդեն իսկ մեր գլխավոր հատակագծում Հրազդանի կիրճը փաստացի սահմանել ենք հատուկ պահպանման գոտի, որը նշանակում է, որ կառուցապատման տեսանկյունից Հրազդանի կիրճը ենթարկվում է էական սահմանափակումների», – ասել է նա։