Երևան

Ինչպես խոստացել էինք՝ երևանյան կանգառներում հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես խոստացել էինք՝ երևանյան կանգառներում հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ. քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի փոխարեն ներկրվել է 42 սարքավորում»,- հայտնել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նրա խոսքով՝ սարքավորումներից 35-ը տեղադրված է և արդեն իսկ գործում է։

«3 վարչական շրջաններում են տեղադրված էլեկտրոնային չվացուցակի սարքավորումները, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն»,- նշել է նա։

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է. «Ինչպես և խոստացել էինք՝ երևանյան կանգառներում հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները, որոնք ցույց են տալիս, թե մեր հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառ»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական