Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է GIS համակարգում նոր տեխնոլոգիական լուծումներին։
«Մեր տեխնոլոգիական լուծումներն ավելի արդի են դառնում ու մեզ համար ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում՝ չլսելու տարատեսակ արդարացումներ, վերլուծության կարողություն չունենալու և նմանատիպ քննարկումներից զերծ մնալու», – ասել է նա։ Քաղաքապետը նշել է, որ ունեցած գործիքակազմը բազմաշերտ է։
Քաղաքապետը նշել է, որ մարդը ինչ-որ մի բան ճշտելու համար երկար դիմում չպիտի գրի ու չպիտի սպասի, այլ՝ օնլայն հարթակներում տվյալներ հասանելի դարձնելով, մարդիկ կկարողանան օգտվել դրանից։