Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լուսանկարներ է հրապարակել՝ նշելով․
«Կայացավ «Երևան» երիտասարդական նվագախմբի տարվա ամփոփիչ համերգը՝ Իտալիայից ժամանած դիրիժոր Էնրիկո Ֆագոնեի ղեկավարությամբ և մենակատար դաշնակահար Ֆրեդի Քեմփֆի մասնակցությամբ
Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնադրված նվագախումբը շարունակաբար զարգանում է՝ հանդես գալով միջազգային հեղինակավոր հարթակներում և մշտապես վայելելով քաղաքապետարանի լիակատար աջակցությունը։
Հատկանշական է, որ «Երևան» երիտասարդական նվագախումբը այս տարվա ընթացքում ելույթ է ունեցել նաև Բեռլինում, Մոսկվայում և Թբիլիսիում՝ արժանապատվորեն ներկայացնելով Երևանը միջազգային բեմերում։
Այս երիտասարդ երաժիշտներն արդեն իսկ դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով»։