Երևան

Երևանի քաղաքապետարանը հորդորում է զերծ մնալ թափոնների այրումից

Երևանի քաղաքապետարանը հորդորում է զերծ մնալ թափոնների այրումից

Երևան քաղաքում յուրաքանչյուր տարի ձմեռային ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով պայմանավորված դիտվում է օդում փոշու պարունակության աճ։ Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին ավելանում է ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների, թափոնների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանը օդում։ 

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ այս գործողություններն արգելված են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով և առաջացնում են Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 85․1 հոդվածով նախատեսված պատասխանատվության։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական