Երևան

Կայացավ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Կայացավ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի երկար սպասված առաջնախաղը: Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Շուրջ մեկ տարի տևած աշխատանքների արդյունքում, որում ներգրավված էին Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 սովորողներ, բեմ բարձրացավ վերջին տասնամյակների թերևս ամենամասշտաբային մշակութային նախագիծը, որն իր ստեղծագործական ամբողջականությամբ, գեղագիտությամբ ու ասելիքի խորությամբ, վստահ եմ, իր ուրույն տեղն է գտնելու հայ արվեստի տարեգրության ոսկե էջերում:

Ուրախ եմ, որ բալետ-օրատորիան ընդգրկվել է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մշտական խաղացանկում, իսկ հրատարակված գրքի շնորհիվ Երևանի և մարզերի, ինչպես նաև սփյուռքի կրթամշակութային հաստատությունների տասնյակ հազարավոր սովորողներ հնարավորություն կստանան կատարելու այս հրաշալի ստեղծագործությունը և ապրեցնել ու նոր սերունդներին փոխանցել մեր անմահ էպոսի արժեքներն ու գաղափարաբանությունը»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական