Երևան

Երևանի հ.86 մսուր-մանկապարտեզում իրականացվել են բակի բարեկարգման աշխատանքներ. քաղաքապետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի հ.86 մսուր-մանկապարտեզում իրականացվել են բակի բարեկարգման աշխատանքներ. քաղաքապետ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Երևանի հ.86 մսուր-մանկապարտեզը վերջին տարիներին հիմնանորոգված մանկապարտեզներից է, որտեղ իրականացվել են նաև բակի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ ու հարմարավետ միջավայր երեխաների համար։

«Հիմնանորոգումից հետո շուրջ 250 երեխայի համար ձևավորվել է բարեկարգ և ժամանակակից կրթական միջավայր։ Մանկապարտեզը համալրվել է նոր կոշտ, փափուկ և սպորտային գույքով, զարգացնող խաղերով և դիդակտիկ պարագաներով։ Գործում է նաև երկարօրյա խումբ, անցկացվում են ռոբոտաշինության դասընթացներ՝ նպաստելով երեխաների մտածողության և ստեղծագործական կարողությունների զարգացմանը։

Մանկապարտեզում գործարկեցինք «Վաղ մանկության երկրորդ տարիքային խումբ» պիլոտային ծրագիրը, որի համար ամբողջ անհրաժեշտ գույքը տրամադրվել է ՀՀ կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Տարիքային խմբում առկա է շուրջ 49 հերթագրված երեխա»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական