Երևան

Մեկնարկել է «Երեխաների իրավունքների իրազեկում» թեմայով փորձնական ներկայացումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է «Երեխաների իրավունքների իրազեկում» թեմայով փորձնական ներկայացումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կրթական հաստատություններում երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է «Երեխաների իրավունքների իրազեկում» թեմայով ինտերակտիվ բնույթի փորձնական ներկայացումներ:

«Ներկայացումները նպատակ ունեն երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելով՝ կանխարգելել երեխաների իրավունքների ոտնահարումը և ձևավորել իրավագիտակից ու իրազեկ քաղաքացիներ:

Ծրագիրն իրականացվում է Երևանի համայնքային 12 հիմնական դպրոցներում և ընդգրկում է շուրջ 500 երեխա»,-հայտնում են քաղաքապետարանից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական