Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Ծանոթացեք՝ Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ։ Նրանք ապահովում են, որ քաղաքի էլեկտրատրանսպորտն աշխատի անխափան:
Իսկ մենք կառուցումից 60 տարի անց առաջին անգամ հիմնանորոգում ենք մասնաշենքը:
Հիմնանորոգումից հետո այստեղ կձևավորվի անվտանգ, բարեկարգ և ժամանակակից աշխատանքային միջավայր»։