Երևան

Երթևեկության փոփոխություն՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Երթևեկության փոփոխություն՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում:

Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ:

Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում:

Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական