Երևան

Երևանի քաղաքապետարանի և «Yandex Armenia»-ի միջև ստորագրվել է հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և «Yandex Armenia»-ի միջև ստորագրվել է հուշագիր

Երևանի քաղաքապետարանի և «Yandex Armenia»-ի միջև ստորագրվել է մտադրությունների և համագործակցության վերաբերյալ հուշագիր:

«Տվյալների փոխանակում՝ քաղաքային միջավայրի բարելավման համար» նախագիծը միտված է Երևանում տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետության բարձրացմանը։

Հուշագրի շրջանակում իր տեխնիկական և իրավական հնարավորությունների շրջանակում «Yandex Armenia»-ն քաղաքապետարանին կտրամադրի վերլուծական տվյալներ, որոնք կարող են նպաստել տրանսպորտային համակարգի կենտրոնացված կառավարման ներդրմանը։

Հուշագրի շրջանակում «Yandex Armenia»-ն պատրաստ է Երևանի քաղաքապետարանին տրամադրել քաղաքային շարժունակության և նավիգացիայի, փողոցների և կանգառների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վերաբերյալ վերլուծական տվյալներ, որոնք չեն պարունակում անձնական տեղեկատվություն։

Դրանք կօգնեն օպտիմալացնել երթևեկությունը՝ ներդնելով խելացի լուծումներ, որոնք կբարձրացնեն հասարակական տրանսպորտի հարմարավետությունն ու կանխատեսելիությունը քաղաքացիների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական