Երևան

Երևանում կկառուցվի նոր կացարան 300 անտուն շների համար

Երևանում կկառուցվի նոր կացարան 300 անտուն շների համար

Երևանում հաջորդ տարվանից կմեկնարկեն անտուն շների կացարանի շինարարական աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Կացարանը նախատեսված կլինի շուրջ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ: Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ կենդանիները կզգան իրենց առավել ապահով և անվտանգ:

Կացարանի նախագիծը կազմվել է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրման արդյունքում»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական